Ինչպե՞ս է վնասվել են մայրաքաղաքի նորաբաց այգու բրոնզաձույլ արձանը

MasterNews

Սոցցանցերում լուր էր տարածվել, որ վնասել են մայրաքաղաքի նորաբաց այգու բրոնզաձույլ արձանը:

Տարատեսակ վարկածներ առաջադրող հրապարակումների հետքով ոստիկանությունը ստուգումներ է իրականացրել, վերցվել և ուսումնասիրվել են տարածքի տեսախցիկների տեսագրությունները, ստուգվել է՝ գույքի դիտավորյալ վնասում առկա՞ է, թե ոչ, բացատրություն է վերցվել այգու տեխնիկական սպասարկող աշխատակցից:

Ինչպես հայտնում են ոստիկանության մամուլի ծառայությունից, վերջինս նշել է, որ այգու մենեջերն իրեն տեղեկացրել է, որ վնասվել էր արձանի թևը: Նրանք արձանը տեղափոխել են վերականգնելու: Տեսագրության ուսումնասիրմամբ պարզվել է,որ պարբերաբար երեխաներ են խաղացել արձանի մոտ, բարձրացել վրան և հնարավոր է, որ թևը կարող էր վնասված լինել խաղացող երեխաների՝ պատահական դիպչելու հետևանքով: Արձանի մոտ խաղացող երեխաներին արձանագրել է նաև տարածքի տեսախցիկը:

Տեսագրության ուսումնասիրմամբ պարզվել է, որ նրանց կողմից արձանը վնասելու դիտավորություն չի եղել: Այդ մասին հայտարարել է նաև «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի տնօրենը:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Արագածոտնի մարզի 4 համայնքների բնակիչները փակել են Երևան-Վանաձոր ավտոճանապարհը

Արագածոտնի մարզի 4 համայքների՝ Կարբիի, Օհանավանի, Ուշիի և Արտաշավանի բնակիչներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնում։ Նրանք փակել են Երևան-Վանաձոր ավտոճանապարհը՝ կառավարությունից պահանջելով լուծել հակակարկտային կայանների պատշաճ լիցքավորման հարցը։ […]
Share
Instagram
Telegram