Ես մոտ հարաբերություններ ունեմ Վահե Գրիգորյանի հետ, եւ դա ձեւավորվել է շատ տարիներ առաջ

MasterNews

«Ես ԱԺ նախագահն եմ եւ ընդունում եմ բոլոր թեկնածությունները, որոնք առաջարկում է նախագահը»։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն՝ անդրադառնալով հարցին, որ Արմեն Սարգսյանը ՍԴ անդամի համար առաջադրել է Վահե Գրիգորյանի թեկնածությունը։․

«Ես մոտ հարաբերություններ ունեմ Վահե Գրիգորյանի հետ, եւ դա ձեւավորվել է էն տարիներից, երբ մենք տարբեր եղանակային պայմաններում տարբեր հարցերով ընդվզման շարժումներ էինք անում, փորքթիվ, մեծաթիվ, չափազանց փոքրաթիվ, երբ հայտնվում էինք ոստիկանական բաժանմունքներում, այնտեղ մեզ հետ էին նաեւ տարբեր իրավապաշտպաններ, այդ թվում՝ Վահե Գրիգորյանը։ Կարծում եմ՝ նորմալ է, որ մենք այդ տարիներից, շատ հանգամանքներից ելնելով, կարողացել ենք մտերիմ հարաբերություններ ձեւավորել։ Իհարկե, չափազանց մեծ դեր է խաղում այն, որ արժեքային համակարգի առումով, երկրի զարգացման տեսլականի, երկրի մասին ունեցած երազանքի առումով բավականին մեծ ընդհանրություններ կան»,- ասաց նա։

Արարատ Միրզոյանն ասաց, որ Վահե Գրիգորյանի թեկնածությանը չափազանց դրական է վերաբերում, սակայն չգիտի՝ ինչպիսին կլինի խմբակցության վերաբերմունքն ու ընտրությունը։

Ինչ վերաբերում է ընդդիմության պնդումներին, թե Վահե Գրիգորյանի առաջադրումը հակաօրինական քայլ է, քանի որ օրենքը հստակ ասում է՝ իրավասու մարմինը մեկից ավելի անգամ չի կարող նույն անձի թեկնածությունն առաջադրել, ԱԺ նախագահն ասաց, որ ամենեւին համամիտ չէ այս գնահատականի հետ․

«Բերեք այդ կամայական մեկնաբանությունները թողնենք։ Նոր թեկնածություն է սա, խնդիր չկա։ Իրավաբանների հետ հազար անգամ խորհրդակցություն է եղել, այս թեման հրապարակային քննարկվել է, իմաստ չեմ գտնում իրավաբանների տեսակետը տառ առ տառ շարադրել»,- մեկնաբանեց Միրզոյանը։

Հիշեցնենք՝ խորհրդարանն այս քառօրյայի առաջին նիստում կողմ չքվեարկեց Արմեն Սարգսյանի առաջադրած թեկնածությանը։

http://armtimes.com

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Ապրիլյան պատերազմի հանգամանքները կուսումնասիրի Անդրանիկ Քոչարյանի ղեկավարած հանձնաժողովը

ԱԺ նախագահի հայտարարությունները քննիչ հանձնաժողովներ ստեղծելու մասին Հայտարարություն քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` պատգամավորների ընդհանուր […]
Share
Instagram
Telegram