17.10.2021

MasterNews

Օրվա գլխավոր լուրերը մեկ տեղում

Ապրիլյան պատերազմի հանգամանքները կուսումնասիրի Անդրանիկ Քոչարյանի ղեկավարած հանձնաժողովը

ԱԺ նախագահի հայտարարությունները քննիչ հանձնաժողովներ ստեղծելու մասին
Հայտարարություն քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին

«Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի պահանջով 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրելու նպատակով իրավունքի ուժով ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը կիրականացնի քննիչ հանձնաժողովի լիազորությունները»,-նշված է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարության մեջ:

Հայտարարություն քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին

«Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով Հայաստանի Հանրապետության ԷԵԲՊՆ ջրային կոմիտեի, դրա կառուցվածքային ստորաբաժանումների և ՀՀ ԷԵԲՊՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի ջրային տնտեսության ԾԻԳ-ի գործունեությունը Արարատի և Արմավիրի մարզերում, դրա հիմնավորվածությունը եւ խնդիրները քննության առարկա դարձնելու նպատակով իրավունքի ուժով ստեղծվել է Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով:

«Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանող Ազգային ժողովի որոշման նախագիծը կքննարկվի հունիսի 18-ին գումարվող Ազգային ժողովի հերթական նիստերում»,- ասված է խորհրդարանի ղեկավարի հայտարարությունում:

http://mamul.am

error

Կիսվեք լուրերով