ԱԺ-ն քննարկում է վիճակախաղերի կազմակերպումը միայն Ծաղկաձորում, Ջերմուկում, Սևանում և Մեղրիում թույլատրելու նախագիծը

MasterNews

ՀՀ ազգային ժողովը քննարկում է վիճակախաղերի կազմակերպումը` բեթշոփերի գործունեությունը սահմանափակելու մասին օրենսդրական նախաձեռնությունը: Դրանով նախատեսվում է բեթշոփերի գործունեությունը թույլատրել միայն Ծաղկաձորի, Ջերմուկի, Սևանի և Մեղրիի վարչական սահմաններում: «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի հեղինակներ են «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Ալեն Սիմոնյանը, Սիփան Փաշինյանը և «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Նախագիծը նպատակ է հետապնդում սահմանափակել քաղաքացիների` վիճակախաղերով տարվելու հնարավորությունը: Նախագծով սահմանվում է, որ անմիջականորեն խաղասրահի միջոցով կամ կատալիզատորի և ավտոմատացված սարքավորումների միջոցով վիճակախաղ կարող է կազմակերպվել միայն Ծաղկաձորի, Ջերմուկի, Սևանի և Մեղրիի վարչական սահմաններում : Ներկայում ինտերնետ տոտալիզատորի և ավտոմատացված սարքավորումների միջոցով վիճակախաղերի կազմակերպումն իրականացվում է ՀՀ ողջ տարածքում,  դրանց գերակշիռ մասը տեղակայված է բնակավայրերի մարդաշատ վայրերում, որը վիճակախաղերով հրապուրելու վտանգ է ստեղծում»,-ասաց Սիմոնյանն ու հավելեց, որ համայնքներն ընտրվել են զբոսաշրջության և հանգստի անցկացման ուղղվածություն ունենալու սկզբունքով, իսկ Մեղրիի դեպքում սահմանամերձ համայնք համարվելու չափորոշիչով:

Նախագծով նախատեսվում են նաև տարիքային սահմանափակումներ, ինչպես նաև կանխիկ գործարքի հնարավորություն գրեթե չի տրվում:

Ալեն Սիմոնյանը նշեց, որ կառավարության կողմից նախագիծը ստացել է դրական եզրակացություն և բյուջեի վնասն աննշան է լինելու: Հանձնաժողովի անդամների կողմից եղել են առաջարկներ, որոնք ընդունվել են։ Օրենքն ուժի մեջ կմտնի 2020-ի նոյեմբերից: Բայց դա չի վերաբերվելու խաղադրույք կատարելու ավտոմատացված  սարքավորումներին, որոնք տեղադրված են գազալցակայաններում:

http://yerkirmedia.am

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Բաքվում ԵԼ եզրափակչի ժամանակ մարդկանց անվճար ներս են թողել, որ մարզադաշտը դատարկ չլինի

Եվրոպա լիգայի 2018-19 մրցաշրջանի եզրափակչի ժամանակ Ադրբեջանի իշխանությունները բացել են «Օլիմպիական» մարզադաշտի դարպասներն ու անվճար ներս թողել բազմաթիվ երկրպագուների: Այս մասին գրում են բրիտանական The Independent-ը, The […]
Share
Instagram
Telegram