Քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել (լրացված)

MasterNews

Մայիսի 30-ին, ժամը 15:32-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի թաղապետարանի մոտակայքում գտնվող վերգետնյա անցման վրա քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հոգեբանական աջակցության բաժնի կրտսեր հրահանգիչը:

Պարզվել է, որ քաղաքացին (Ա.Գ., ծնված 1997 թ.) բարձրացել է վերգետնյա անցման վրա գտնվող գովազդային վահանակին և սպառնում է ցած նետվել:

Փրկարարները կանխել են Ա.Գ.-ի ինքնասպանեւթյան փորձը, այնուհետև Հոգեբանական աջակցության բաժնի կրտսեր հրահանգիչը քաղաքացուն տեղում ցուցաբերել է հոգեբանական աջակցություն:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Հայ հրաձիգները ձեռնունայն են վերադառնում աշխարհի գավաթի խաղարկությունից

Հայաստանի հավաքականի հրաձիգները մասնակցել են Գերմանիայի Մյունխեն քաղաքում կայացած գնդակային հրաձգության աշխարհի գավաթի խաղարկությանը: 10 մ օդամղիչ հրացան մրցաձևի կանանց պայքարում Ալլա Պողոսյանը խոցել է […]
Share
Instagram
Telegram