22.10.2021

MasterNews

Օրվա գլխավոր լուրերը մեկ տեղում

Սպորտի, կրթության, մշակույթի փոխնախարարները հրաժարական են տալիս

ՀՀ Սպորտի եւ երիտասարդության հարցերի, կրթության եւ գիտության, ինչպես նաեւ մշակույթի նախարարությունների փոխնախարարները հրաժարականի դիմում են գրում: Այս մասին հայտնի է դարձել «Հայկական ժամանակ»-ին: Նրանք դիմում են գրում այսօր:

Մեր տեղեկություններով՝ առաջիկա աշխատանքային շաբաթվա ընթացքում կնշանակվի նոր նախարարության՝ ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության նախարարը: Ակնհայտ է, որ լինելու է Արայիկ Հարությունյանը: Այնուհետեւ նա միջնորդություն կներկայացնի ՀՀ վարչապետին փոխնախարարներ նշանակելու համար:

Այսօր՝ մայիսի 30-ի առավոտյան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ընթացքում հայտարարել էր, որ սա վերջին նիստն է 17 նախարարություններով: Այսուհետ լինելու է 12 նախարարություն:

http://armtimes.com

error

Կիսվեք լուրերով