ՊԵԿ-Ը ԹՄՐԱՄԻՋՈՑԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԽՈՇՈՐ ԴԵՊՔ Է ԲԱՑԱՀԱՅՏԵԼ

MasterNews
ԻՐԱՆԻ ԵՐԿՈՒ ՔԱՂԱՔԱՑԻ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵԼ Է

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության Սյունիքի տարածաշրջանային բաժնի Մեղրիի բաժանմունքի աշխատակիցները, Հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի բաժանմունքի աշխատակիցների մասնակցությամբ,  մաքսային հսկողության են ենթարկել Իրանից Հայաստան ժամանած ԻԻՀ քաղաքացիներ Է.Ֆ.-ի և Ֆ.Ֆ.-ի ուղեբեռները: Մեղրիի մաքսային կետ-բաժնում իրականացված հսկողության արդյունքում Է.Ֆ.-ին պատկանող ճամպրուկի ներսի հատվածից հայտնաբերվել է սև գույնի ինքնակպչուն ժապավենով փաթեթավորված 3 կգ ընդհանուր քաշով «մեթամֆետամին» տեսակի թմրանյութին նմանվող պինդ մոխրագույն զանգված: Մաքսանենգներն այն թաքցրել էին ճամպրուկի ներքևի հատվածում՝ նախապես պատրաստված թաքստոցում:

Փաստի առթիվ ՊԵԿ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 267.1 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Իրանի քաղաքացիները կալանավորվել են:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Շատ վատ է, եթե մարդը տեսախցիկի մեջ կա, երկու օր չենք կարողանում հայտնաբերել. վարչապետը զայրացավ

Կառավարության այսօրվա նիստում անդրադարձ եղավ Մյասնիկյանի արձանին։ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն ասաց, որ սալիկների հետ կապված խնդիր կա, ԱԻՆ-ի աշխատակիցները գնացել, ուսումնասիրել են։ «Դա պատկանում […]
Share
Instagram
Telegram