Շատ վատ է, եթե մարդը տեսախցիկի մեջ կա, երկու օր չենք կարողանում հայտնաբերել. վարչապետը զայրացավ

MasterNews

Կառավարության այսօրվա նիստում անդրադարձ եղավ Մյասնիկյանի արձանին։

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն ասաց, որ սալիկների հետ կապված խնդիր կա, ԱԻՆ-ի աշխատակիցները գնացել, ուսումնասիրել են։

«Դա պատկանում է Մշակույթի նախարարությանը, նախարարության հետ կապվեցինք, ասեցինք, որ եթե մեր աշխատողները բարձրանան թափեն, արճիճով է ամրացված, ամբողջությամբ կթափվի»,- ասաց նախարարը։ Ցոլակյանի խոսքով՝ պետք է ուսումնասիրություն կատարվի ու հարցը լուծվի։

«Հայտնի այգու բացման օրը, երբ շրջայցի էինք, Վարդանյան եղբայրներն ինձ տեղեկացրին, որ իրենք առաջարկել են այգու հետ նաեւ այդ արձանը նորոգեն, բայց ասվել է, որ դա մշակութային արժեք է, ես էլ ասացի՝ մշակութային արժեք է, թողեք հանգիստ քանդվի, պետք չէ նորոգել, հանկարծ չկպնեք, մենք արդեն սովոր ենք, որ մշակութային արժեքը պետք է ավերակ լինի»,- նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի խոսքով, երբ տեսել է, որ քարեր են կախված, ասել է, որ տեսականորեն վտանգ կա, պետք է ինչ-որ քայլեր ձեռնարկել։

«Դրանից հետո ես անցնում եմ ու ինչ եմ տեսնում, տեսնում եմ, որ բերել են էդ արձանը ժապավենով փաթաթել են, ընդ որում, էն հայտնի շաբաթօրյակի օրը, երբ Սոս Սարգսյանի թատրոնը պիտի բացվեր, ես այդ օրը Երեւանի քաղաքապետին ու մյուս պատասխանատուներին ասացի, որ ճանապարհը, օրինակ, փակում են, ինչ-որ բան են կապում, ինչո՞ւ պետք է էդ փակելը արվի 73 թվի արտադրած ցելոֆանի ժամապենով՝ 25 տեղից կապած»,- ասաց վարչապետը:

Նրա խոսքով՝ պետք է ժապավենը հանվի ու ամեն ինչ արվի պատշաճ. «Չի կարելի գնալ աղբանոցից հանել օգտագործած ժապավեն, բերել փաթաթել։ Էսօր էլ իմացա, որ էդ այգում արդեն ջարդուփշուրի պրոցես է սկսվել, ի՞նչ է տեղի ունենում, պարոն Մովսիսյան»,- դիմելով փոխոստիկանապետ Վարդան Մովսիսյանին՝ ասաց վարչապետը։

Մովսիսյանն ասաց, թե տեղյակ չեն՝ ով է կապել ժապավենը, բայց աշխատանք են իրականացնում՝ պարզելու, թե ջարդողն ով է եղել:

«Տեսախցիկներ կան, չէ՞»,- հետաքրքրվեց վարչապետը։ Ի պատասխան Մովսիսյանն ասաց. «Համացանցում կա, անձը երեւում է»:

«Մինչեւ հիմա հայտնաբերված չէ՞»,- հարցրեց վարչապետը: Փոխոստիկանապետը բացասական պատասխան տվեց:

Վարչապետի հարցին, թե քանի՞ օր է անցել, Մովսիսյանը պատասխանեց՝ 2 օր:

«Շատ վատ է, եթե մարդը տեսախցիկի մեջ կա, երկու օր չենք կարողանում հայտնաբերել, բա որ տեսախցիկի մեջ չլիներ, քանի՞ օր չենք կարա հայտնաբերենք»,- զայրացավ վարչապետը՝ հրահանգելով՝ արագ հայտնաբերել։

Անդրադառնալով դարձյալ ժապավենին՝ վարչապետն ասաց.

«Էդ ժապավենը, ամոթ ա, էդ այգին Երեւանի նորաբաց ժամանակակից այգին է, ու մարդը գալիս, տեսնում է՝ ժապավենով փաթաթած արձանը դիմացը, ես չեմ հասկանում, էդ մարդիկ քթածակ չունե՞ն»:

Վարչապետը կոչ արեց հարցը լուծել. «Ինձ համար տարբերություն չկա՝ ով է, լուծեք էդ հարցը»:

http://armtimes.com

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Մինսկի խմբի համանախագահները Բաքվում հանդիպել են Իլհամ Ալիևի հետ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Բաքվում հանդիպել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Կողմերը քննարկել են առկա իրավիճակը և ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների հեռանկարները: Հիշեցնենք, մայիսի […]
Share
Instagram
Telegram