Նախկին ամուսինը տան վրա նռնակ է նետել (ֆոտո)

MasterNews

Ոստիկանության Մասիսի բաժնում մայիսի 30-ին, ժամը 13.20-ի սահմաններում, ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Նորամարգ գյուղում նռնակ է պայթել։ Դեպքի վայր ժամանած օպերատիվ խմբի օգնությամբ տանը գտնվող 3 անձինք, որոնք բեկորային վնասվածքներ են ստացել, տեղափոխվել են բուժհաստատություններ։

Ինչպես տեղեկացնում են ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախնական տվյալների համաձայն՝ կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում նախկին ամուսինը նռնակը նետել է տուն: Նրան հայտնաբերելու ուղղությամբ ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները ձեռնարկում են համապատասխան միջոցառումներ՝ համագործակցելով համակարգի այլ ստորաբաժանումների ծառայողների հետ։


Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են։

 

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Հունիսի 1-ին կարգելվի երթևեկությունը Երևանի Բաղրամյան պողոտայում

Երեխաների իրավունքների պաշտպանության օրվա կապակցությամբ կայանալիք միջոցառման մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով, մայիսի 31-ին, ժամը 22.00-ից մինչև հունիսի 1-ը, ժամը 24.00-ն երկկողմանի փակ է լինելու Բաղրամյան […]
Share
Instagram
Telegram