ՀՀ վարչապետի որոշմամբ 27 փոխնախարար ազատվել է պաշտոնից

MasterNews

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշումներ է ստորագրել 27 փոխնախարարների պաշտոններից ազատելու վերաբերյալ: Վարչապետի որոշմամբ` պաշտոնից ազատվել է բնապահպանության նախարարիառաջին տեղակալ Իրինա Ղափլանյանը:

Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի տեղակալի պաշտոնից ազատվել է Կարեն Իսախանյանը, տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանը, տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը:

Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալի պաշտոնից ազատվել է Մանե Ադամյանը, տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը, տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Ալբերտ Բաբայանը,

Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալի պաշտոնից ազատվել է Արմեն Արզումանյանը, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալի Բագրատ Բադալյանը, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Գեղամ Վարդանյանը

Կրթության եւ գիտության նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանը, կրթության եւ գիտության նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանը, կրթության և գիտության նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը,

Գյուղատնտեսության նախարարի տեղակալի պաշտոնից ազատվել է Գառնիկ Պետրոսյանը, գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արտակ Քամալյանը, գյուղատնտեսության նախարարի տեղակալի Տիգրան Գաբրիելյանը:

Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարի տեղակալի պաշտոնից ազատվել է Հակոբ Վարդանյանը, էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալի պաշտոնից Վարդան Գևորգյանը:

Մշակույթի նախարարի տեղակալի պաշտոնից ազատվել են Նազենի Ղարիբյանը եւ Տիգրան Գալստյանը:

Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի առաջին տեղակալի պաշտոնից ազատվել է Գաբրիել Ղազարյանը, Գևորգ Լոռեցյանը, Սարգիս Ավագյանն ու Քրիստինե Ասատրյանը:

Սփյուռքի նախարարի տեղակալի պաշտոնից ազատվել է Բաբկեն Տեր Գրիգորյանն ու Դավիթ Սարգսյանը

http://armtimes.com

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Կոտրված ծառը խոչընդոտում է երթևեկությունը

Մայիսի 30-ին, ժամը 23:10-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Լեոյի փողոցի թիվ 9 շենքի մոտակայքում թթի ծառը քամուց կոտրվել, ընկել է և […]
Share
Instagram
Telegram