27.10.2021

MasterNews

Օրվա գլխավոր լուրերը մեկ տեղում

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ է շնորհել

Հանրապետության տոնի առթիվ՝ մշակույթի բնագավառում ունեցած վաստակի համար ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ է շնորհել.

ՀՀ վաստակավոր արտիստի կոչում են ստացել Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան Արտաշես Մխիթարյանն ու Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանուհի Դիանա Մացոյանը:

Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարչի պատվավոր կոչմանն արժանացել է քանդակագործ Յուրիկ Պետրոսյանը, Վաստակավոր նկարչի կոչմանը՝ գեղանկարչուհի Լաուրա Ավետիսյանը:

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, արվեստագիտության դոկտոր Ժաննա Զուրաբյանին և կոմպոզիտոր Գևորգ Մանասյանին շնորհվել է Արվեստի վաստակավոր գործչի պատվավոր կոչումը:

Մշակույթի վաստակավոր գործչի կոչման էլ արժանացել են ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Գրիգորյանը, Վանաձորի «Հորովել» երգի-պարի համույթի դիրիժոր, քանոնահարուհի Էլմիրա Կռոյանն ու դաշնակահարուհի Նելլի Սարգսյանը:

error

Կիսվեք լուրերով