Հայ հրաձիգները ձեռնունայն են վերադառնում աշխարհի գավաթի խաղարկությունից

MasterNews

Հայաստանի հավաքականի հրաձիգները մասնակցել են Գերմանիայի Մյունխեն քաղաքում կայացած գնդակային հրաձգության աշխարհի գավաթի խաղարկությանը:

10 մ օդամղիչ հրացան մրցաձևի կանանց պայքարում Ալլա Պողոսյանը խոցել է 627.6 միավոր, Իրինա Լաուերը՝ 608.4:
Նույն մրցաձևի տղամարդկանց պայքարում Հրաչիկ Բաբայանը խոցել է 620.6 միավոր, իսկ Քրիստիան Լաուերը՝ 614.8 միավոր:
Ալլա Պողոսյանը և Հրաչիկ Բաբայանն ուժերը փորձել են նաև 10 մ օդամղիչ հրացանի միքս վարժությունում, որտեղ խոցել են 620.3 միավոր: Հայաստանի ներկայացուցիչներին չի հաջողվել դուրս գալ եզրափակիչ:

Հիշեցնենք, որ Հրաչիկ Բաբայանն ու Ալլա Պողոսյանը մասնակցելու են հունիսի 21-ից 31-ը Մինսկում կայանալիք Եվրոպական երկրորդ խաղերին:

http://mamul.am

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Թալանել են դերասան Ստեփան Ղամբարյանի բնակարանը. տարել են երկու ատրճանակն ու տեխնիկան

Թալանել են Համազգային թատրոնի դերասան Ստեփան Ղամբարյանի բնակարանը: Դերասանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ դեպքը տեղի է ունեցել երեկ, ժամը 13:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում: […]
Share
Instagram
Telegram