Կառավարության որոշմամբ Սեւանի թերակղզի տանող ճանապարհը մեկ ամսում կնորոգվի

MasterNews

Ամառվա լողափային սեզոնին արագ պատրաստվելու համար այսօր կառավարությունում որոշում ընդունվեց, որի համաձայն՝ արագ՝ մոտ մեկ ամսում, պետք է իրականացվի դեպի Սեւանի թերակղզի տանող ճանապարհի նորոգումը։ Արագությունն ապահովելու համար, ըստ տրանսպորտի փոխնախարար Բագրատ Բադալյանի, անհրաժեշտ է գնումն իրականացնել արագացված ընթացակարգով՝ «մեկ անձից» գնումների տարբերակով։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցրեց՝ ճանապարհն ամբողջությա՞մբ է նորոգվելու։ Փոխնախարարը հաստատեց, որ նորոգվելու է մինչեւ լողափ եւ ավտոկայանատեղի ընկած հատվածը։

Ինչ վերաբերում է շտապողականությանը, փոխնախարարը նշեց, որ շտապում են, քանի որ զբոսաշրջային սեզոնը սկսվելու է մեկ ամսից։

http://armtimes.com

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Մեղադրանք է առաջադրվել՝ խարդախության և կեղծ վիզա ձևակերպելու համար

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է խարդախության և կեղծ վիզա ձևակերպելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել 51-ամյա […]
Share
Instagram
Telegram