17.10.2021

MasterNews

Օրվա գլխավոր լուրերը մեկ տեղում

Թալանել են դերասան Ստեփան Ղամբարյանի բնակարանը. տարել են երկու ատրճանակն ու տեխնիկան

Թալանել են Համազգային թատրոնի դերասան Ստեփան Ղամբարյանի բնակարանը: Դերասանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ դեպքը տեղի է ունեցել երեկ, ժամը 13:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում: Գողացել են դերասանի երկու ատրճանակները, տարել են նաեւ iPad եւ notebook տեսակի տեխնիկա:

«Բնակարանս հայտնաբերեցի շատ թափթփված վիճակում, ըստ երեւույթին ոսկեղեն եւ գումար են ման եկել, բայց չեն գտել: Բնակարանս 8-րդ հարկում է, հարմարեցված բանալիով են կողպեքը բացել»,-ասաց Ստեփան Ղամբարյանը: Դերասանը հայտնեց, որ միանգամից դիմել է ոստիկանություն, այսօր առավոտյան էլ գնացել եւ մանրամասնորեն ներկայացրել է տեսածը, սակայն հույս չունի, թե կկարողանան գողոնը հետ վերադարձնել:

Դերասան Ստեփան Ղամբարյանն այսօր պետք է մասնակցեր Համազգային թատրոնի տնօրենի մրցույթին: Համազգայինի տնօրենն արդեն ընտրվել է: Սույն պաշտոնն այսուհետեւ կզբաղեցնի թատրոնի դերասան, տնօրենի ԺՊ Արման Նավասարդյանը: Մեր զրույցում Ստեփան Ղամբարյանը նշեց, որ թատրոնի առաջխաղացման համար տարբերություն չկար՝ ինքը կլիներ, թե՝ Արման Նավասարդյանը: «Ես ու Արմանը 25 տարվա ընկերներ ենք, մեզ համար իսկապես նշանակություն չուներ, թե որ մեկս կընտրվի, ես չկարողացա մասնակցել, բայց անչափ ուրախ եմ, որ նա է ընտրվել: Այս 6 ամիսների ընթացքում Արմանն ապացուցեց, որ ինքն իսկապես արժանի թեկնածու է»,-ասաց դերասանը:

http://armtimes.com

error

Կիսվեք լուրերով