Ես պատիվ եմ պահանջում այդ հայտարարության հեղինակներից.Գրիգորի Միրզոյան

MasterNews

Ես որևէ կապ չունեմ «Սամվել Բաբայանի գրասենյակի» տարածած այն հայտարարության հետ, թե իբր մայիսի 29-ի լույս գիշերը տեղի է ունեցել միջադեպ, որին մասնակցել եմ նաև ես: Դա ակնհայտ սուտ է, կեղծիք, և միտումնավոր կերպով փորձ է արվում արատավորել իմ անունը: Այս մասին «Արցախպրես»-ի հետ զրույցում ասել է «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի ասպետ, Մարտակերտի շրջանի ազատամարտիկների միության նախագահ Գրիգորի Միրզոյանը: Մեր զրուցակցի խոսքով՝ ինքն այդ միջադեպի հետ որևէ կապ չունի և այդ մասին տեղեկացել է մամուլից: «Ինչպե՞ս կարելի է մարդու անվան հետ խաղալ, ո՞վ է նրանց այդ իրավունքը տվել: Նորից հիշե՞լ են 1990-ականների գործելաոճը, ինչպես էին մարդկանց «գլխին սարքում»: Բավակա՛ն է էլի: Ես պատիվ եմ պահանջում այդ հայտարարության հեղինակներից, թո՛ղ հրապարակավ ներողություն խնդրեն իմ անունը նսեմացնող տեղեկություն տարածեու համար»,- ասել է Գրիգորի Միրզոյանը: Հիշեցնենք, որ «Սամվել Բաբայանի գրասենյակ»-ը հայտարարություն էր տարածել, թե Սևանի մայրուղու Սևան- Մարտունի ճանապարհահատվածին արցախցիներին հայտնի բանդայի կողմից հետապնդվել են Սամվել Բաբայանի համակիրները, զինակից ընկերները: Հայտարարության մեջ նշվում էր, որ միջադեպին մասնակցում էր նաև Մարտակերտի շրջանի ազատամարտիկների միության նախագահ Գրիգորի Միրզոյանը:

http://factor.am

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Հայաստանում շուրջ 200 հազար քաղաքացու կտրվի անվճար դեղորայք

Ընտանիքի սոցիալական գնահատման համակարգում հաշվառված 30-ից ավել անապահովության միավոր ունեցող ընտանիքների անդամներին՝ շուրջ 200 հազար հոգու բժշկական ցուցումների դեպքում անվճար կհատկացվի դեղորայք դեղերի հիմնական ցանկից՝ […]
Share
Instagram
Telegram