Արմավիր համայնքի 26 ընտանիքներին կառավարությունը շենք նվիրաբերեց

MasterNews

Այսօր կառավարության որոշմամբ ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Մ. Հերացու փողոցի թիվ 5 հասցեի շենքը նվիրաբերվեց ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր համայնքին՝ թվով 26 բնակարանների վերակառուցելու եւ սեփականության իրավունքով ՀՀ Արմավիրի մարզի, Արմավիր համայնքի Սիլիկյան փողոցի թիվ 1 եւ 9 շենքերում բնակվող թվով 26 ընտանիքներին հատկացնելու համար։

Արմավիր քաղաքի Մ. Հերացու փողոցի թիվ 5 հասցեի շենքը նախկինում օգտագործվել է «Պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային» տեսչության Արմավիրի մարզային տարածքային կենտրոնի կողմից եւ երկար տարիներ է չի շահագործվում որեւէ սուբյեկտի կողմից։

Նշենք, որ այս շենքերը ամրացված էին Պետական գույքի կառավարման կոմիտեին։ Արմավիր համայնքի Սիլիկյան փողոցի թիվ 9 շենքի այրման պատճառով 10 ընտանիք մնացել է անօթեւան, իսկ նույն փողոցի թիվ 1 շենքի վնասվածությունը 3-4 աստիճան է, եւ այնտեղ բնակվող 16 ընտանիքներին նույնպես անհրաժեշտ է ապահովել բնակարաններով։

http://armtimes.com

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ է շնորհել

Հանրապետության տոնի առթիվ՝ մշակույթի բնագավառում ունեցած վաստակի համար ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ է շնորհել. ՀՀ վաստակավոր արտիստի կոչում են ստացել  Երևանի Հրաչյա […]
Share
Instagram
Telegram