27.10.2021

MasterNews

Օրվա գլխավոր լուրերը մեկ տեղում

Պուտինի առաջարկով Նազարբաևը նշանակվել է Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի պատվավոր նախագահ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկով Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը նշանակվել է Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի պատվավոր նախագահի պաշտոնում:

Ինչպես հայտնում է nur.kz կայքը, որոշման մասին հայտարարվել է Նուր-Սուլթանում ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի հոբելյանական նիստի ժամանակ:

Նշվում է, որ կառույցի պատվավոր նախագահի պաշտոնում Նազարբաևին նշանակելու առաջարկով է հանդես եկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Նա այդ առաջարկն արել է՝ հաշվի առնելով ԵԱՏՄ-ի ստեղծման գործում քաղաքական գործչի ունեցած մեծ ավանդը:

Նուր-Սուլթանում տեղի ունեցած ԵԱՏՄ խորհրդի նիստի շրջանակներում Նազարբաեւը Ռուսաստանի ու Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինին ու Ալեքսանդր Լուկաշենկոյին պարգեւատրել է Նազարբաեւի անվան մեդալով։

http://armtimes.com

error

Կիսվեք լուրերով