ՃՏՊ Զովունի-Քանաքեռավան ավտոճանապարհին. տուժածներ չկան

MasterNews

Մայիսի 29-ին, ժամը 03:14-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Զովունի-Քանաքեռավան ավտոճանապարհին՝ Քանաքեռավանի սկզբնամասում, տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել է 2 ավտոմեքենա, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Volkswagen Polo» մակնիշի (վարորդի տվյալները պարզել չի հաջողվել) և «Lada Priora» մակնիշի (վարորդ՝ Գ.Մ., ծնված 1991 թ․) ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Lada Priora» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկնելով մոտակա ձորակը (1 մ խորություն)՝ շրջվել։

Փրկարարներն ուղղել են ավտոմեքենան: Ավտոմեքենան ձորակից դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա։

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

ՃՏՊ Մարտունի-Գետափ ավտոճանապարհին. կան տուժածներ

Մայիսի 29-ին, ժամը 03:10-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Գեղարքունիքի մարզի Ծովազարդ գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր […]
Share
Instagram
Telegram