ՀՅԴ-ի հանգանակությամբ Սարդարապատում կանգնեցված Արամ Մանուկյանի հուշարձանի բացմանը չեն հրավիրել նաև ՀՅԴ ներկայացուցիչներին

MasterNews

5-րդ ալիք հեռուստաընկերության տնօրեն Հարություն Հարություննյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Սարդարապատում Արցախի հեծելազորի մուտքը մարտադաշտ փոխեց ճակատամարտի ընթացքը և աշխարհի քարտեզի վրա գրվեց Հայաստանի Հանրապետություն անունը:

Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Arshavir Gharamyanը ֆեյսբուքյան էջում շնորհավորել է բոլորին Հայոց պետականության վերածննդի խորհրդանիշը դարձած, Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ և ավելացրել. «Առաջին անգամ մեր նորօրյա անկախության ընթացքում Արցախը պաշտոնապես չի մասնակցում ՀՀ-ում տեղի ունեցող տոնական միջոցառումներին»։

Հ.գ. Պաշտոնապես չի մասնակցում, այսինքն՝ պաշտոնական հրավեր չի եղել: Հասկացա՞ք:

Հ.գ.2. Տորոնտոյի ՀՅԴ-ի հանգանակությամբ Սարդարապատում կանգնեցված Արամ Մանուկյանի հուշարձանի բացմանը չեն հրավիրել նաև ՀՅԴ ներկայացուցիչներին: Ասել են Վարչապետը իր ախրրանայով պետք է բացի հուշարձանը և արտախորհրդարանական ուժերին հրավեր չեն ուղարկել: Սա էլ հասկանանք և շարժվենք առաջ: Հուշարձանի հովանավորը՝  պրն. Ջանբազյանը թանգարանում սպասել է, մինչև բացումը տեղի ունենա, հետո մոտենա իր նվիրատվությամբ կանգնեցված հուշարձանին:

Հ.գ. 3. Արդար է ժողովուրդ ջան: Ամեն ինչ արդար է, սիրո և հանդուրժողականության մթնոլորտ է: Իսկական»:

http://yerkirmedia.am

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

ԱՄՆ նախագահի աջակիցները սկսել են ինքնուրույն կառուցել պատը Մեքսիկայի հետ սահմանին

5-րդ ալիք հեռուստաընկերության տնօրեն Հարություն Հարություննյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Սարդարապատում Արցախի հեծելազորի մուտքը մարտադաշտ փոխեց ճակատամարտի ընթացքը և աշխարհի քարտեզի վրա գրվեց Հայաստանի Հանրապետություն […]
Share
Instagram
Telegram