ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է «Ռոսօբորոնոէքսպորտ» բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրենին

MasterNews

Մայիսի 29-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է  ռուսաստանյան «Ռոսօբորոնոէքսպորտ» բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսանդր Միխեևի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ՊՆ-ի մամուլի ծառայությունից:

Հանդիպման նպատակն էր քննարկել Ռուսաստանի Դաշնության կառավարության կողմից Հայաստանի Հանրապետության կառավարությանը տրամադրված արտահանման վարկի, ինչպես նաև միջպետական այլ պայմանագրերով ռազմական նշանակության արտադրանքի ձեռքբերման ընթացքը:

Զրուցակիցները կարծիքներ են փոխանակել ՀՀ զինված ուժերի կարիքների համար ձեռք բերվող սպառազինության, ռազմական տեխնիկայի և ռազմատեխնիկական միջոցների մատակարարման, ՀՀ ԶՈւ սպատազինության մեջ գտնվող արտադրատեսակների արդիականացման գործընթացի շուրջ:

Պայմանավորվածություններ են ձեռք բերվել ս.թ. հունիսի 3-ից 7-ը Երևանում կայանալիք հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործության 14-րդ միջկառավարական հանձնաժողովի նիստի օրակարգի և քննարկվելիք հարցերի շրջանակի վերաբերյալ:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Նշանակություն չունի իրավախախտ վարորդի ո՛չ դիրքը, ո՛չ էլ զբաղեցրած պաշտոնը․ Օսիպյանը՝ ՃՈ ղեկավար կազմին

Մայիսի 27-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց ճանապարհային ոստիկանության ղեկավար կազմի հետ։ Վալերիյ Օսիպյանը նախ շնորհակալություն հայտնեց «Վերջին զանգի» օրը սրտացավ ու […]
Share
Instagram
Telegram