Հայկական հեռախոսներ էլ չեն արտադրվում

MasterNews

Հայաստանում հայկական պլանշետների արտադրությունը շարունակում է նվազել: ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, 2019 թվականի հունվար-մարտին հանրապետությունում արտադրվել է 144 հատ պլանշետ, ինչը 2018 թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 35.7%-ով:

2018թ-ի առաջին եռամսյակում արտադրվել է  224 պլանշետ:

Նշենք, որ պաշտոնական վիճակագրությամբ 2018 թվականին Հայաստանում արտադրվել է 384 հատ պլանշետ՝ 2017 թվականի համեմատ նվազելով 35.5%-ով:

Ինչ վերաբերում է հեռախոսներին, ապա, ըստ Վիճակագրական կոմիտեի, ոչ միայն այս տարվա առաջին եռամսյակում, այլև 2018 թվականին հայկական հեռախոսներ չեն արտադրվել: Պաշտոնական վիճակագրությամբ, 2017թ-ին Հայաստանում արտադրվել է 1430 բջջային հեռախոս, ինչ 2016 թ-ի համեմատ նվազել է 15%-ով:

http://yerkirmedia.am

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Հայաստանի վարչապետը և Ղազախստանի նախագահը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հարցեր

Շարունակվում է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Ղազախստանի Հանրապետության մայրաքաղաք Նուր-Սուլթան: Մայիսի 29-ին Ղազախստանի Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ […]
Share
Instagram
Telegram