Բուքմեյքերական գրասենյակների աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում ԱԺ-ի մոտ

MasterNews

«Գուդվին-ԲԵՏ» ՍՊԸ աշխատակիցները Հայաստանի ԱԺ դիմաց բողոքի ակցիա են իրականացնում ընդդեմ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի` բուքմեյքերական գրասենյակների գործունեության վերաբերյալ ընդունած որոշման:

Ակցիայի մասնակիցները նշում են, որ բուքմեյքերական գրասենյակները փակելով նպաստում են, որ օնլայն տիրույթում գործող ընկերությունների համար մենաշնորհ հաստատվի:

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը հավանության էր արժանացրել վիճակախաղերի կազմակերպման պայմանները խստացնելու մասին նախագծին, որը մշակվել է խաղամոլության դեմ պայքարի շրջանակում։ Ըստ այդմ, օրենքն ընդունվելուց հետո պետք է փակվեն բուքմեյքերական ընկերությունները, սակայն օրենքը չի վերաբերում օնլայն ծառայություններին:

http://yerkirmedia.am

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Պուտինի առաջարկով Նազարբաևը նշանակվել է Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի պատվավոր նախագահ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկով Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը նշանակվել է Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի պատվավոր նախագահի պաշտոնում: Ինչպես հայտնում է nur.kz կայքը, որոշման […]
Share
Instagram
Telegram