Բաղրամյանը փակողների մեջ Քոչարյանական ակտիվիստները վխտում են. Դանիել Իոաննիսյան

MasterNews

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Բաղրամյանը փակողների մեջ Քոչարյանական ակտիվիստները, կներեք, վխտում են։ Բուքմեյքերները իրենց կոնստրուկտիվ են դրսևորում, իսկ քոչարյանականները իրավիճակի լարմանն են տանում»,- գրել է Իոաննիսյանը ապա քիչ հետո ավելացրել. «Բուքմեյքերները դիմեցին ոստիկաններին, որ սադրիչներին (քոչարյանական) բերման ենթարկեն»,- գրել է Իոաննիսյանը։

Նշենք, որ Բաղրամյան պողոտայում տեղի է ունենում «Գուդվին-բետ» ընկերության աշխատակիցների բողոքի ակցիան: Հիշեցնենք, որ ԱԺ-ում շրջանառության մեջ է դրվել Ալեն Սիմոնյանի, Սիփան Փաշինյանի եւ Նաիրա Զոհրաբյանի մշակած «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը, որով առաջարկվում է տոտալիզատոր եւ ավտոմատացված սարքավորումների միջոցով վիճակախաղ կազմակերպել միայն Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի վարչական սահմաններում, Գեղարքունիքի մարզի Սեւան համայնքի վարչական սահմաններում, Վայոց Ձորի մարզի Ջերմուկ համայնքի վարչական սահմաններում, Սյունիքի մարզի Մեղրի համայնքի վարչական սահմաններում:

http://armtimes.com

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի մի շարք թաղամասերի գազամատակարարումը

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ վթարավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով մայիսի 29-ին մինչև ժամը 19.00 դադարեցվել է Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Բաբայան, Նաիրի Զարյան, Հյուսիսային ճառագայթ […]
Facebook
Instagram
Telegram