ԱԺ դիմաց բուքմեյքերական ընկերության աշխատակիցների բողոքի ակցիան ավարտվել է

MasterNews

Ազգային ժողովի շենքի մոտ «Գուդվինբեթ» բուքմեյքերական ընկերության աշխատակիցների բողոքի ակցիան ավարտվել է: Մասնակիցներն ի նշան բողոքի շուրջ 1 ու կես ժամ Բաղրամյան պողոտան փակ պահելուց հետո բացել էին այն, երբ ընկերության մի քանի ներկայացուցիչներ մուտք էին գործել Ազգային ժողով եւ հանդիպում ունեցել տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանի, պատգամավոր Հայկ Սարգսյանի, ինչպես նաեւ՝ խոհրդրանի նախագահի օգնականի հետ:

Ակցիա մասնակիցներն իրենց դժգոհությունն են հայտնում «Վիճակախաղերի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծի դեմ: Ըստ այդմ, առաջարկվում է 2020թ-ի նոյեմբերից Երեւանում փակել բուքմեյքերական գրասենյակները եւ թույլատրել դրանց գործունեությունը միայն Ծաղկաձոր, Ջերմուկ, Սեւան եւՄեղրի քաղաքներում:

Հանդիպումից հետո ընկերության տնօրենը տեղեկացրել է, որ պատգամավորները խոստացել են համատեղ քննարկումներ նախաձեռնել ընկերությունների ներկայացուցիչների հետ նրանց առաջարկները եւս լսելու եւ նախագծում փոփոխություններ կատարելու նպատակով:

http://yerkirmedia.am

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է «Ռոսօբորոնոէքսպորտ» բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրենին

Մայիսի 29-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է  ռուսաստանյան «Ռոսօբորոնոէքսպորտ» բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսանդր Միխեևի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ՊՆ-ի մամուլի […]
Share
Instagram
Telegram