Զելենսկին Սաակաշվիլիին վերադարձրել է Ուկրաինայի քաղաքացիությունը

MasterNews

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիին է վերադարձրել ուկրաինական քաղաքացիությունը:

Ինչպես հայտնում է tvrain.ru-ն, այս մասին ասվում է Զելենսկիի պաշտոնական կայքում:

Օրերս Վրաստանի 3-րդ նախագահ և Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին խնդրել էր Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկիին վերականգնել Ուկրաինայի իր քաղաքացիությունը, քանի որ համոզված է՝ իրեն ապօրինաբար են զրկել դրանից:

«Բոլոր փաստաբանները հաստատում են, որ ինձ Ուկրաինայի քաղաքացիությունից զրկելն անօրինական է, քանի որ երկրի սահմանադրության համաձայն՝ քաղաքացուն չի կարելի զրկել Ուկրաինայի քաղաքացիությունից, իսկ միջազգային իրավունքն ընդհանրապես չի թույլատրում մարդուն առանց քաղաքացիության թողնել»,- ասվում է նամակի տեքստում:

Վրաստանի նախկին նախագահը հավելել է, որ ինքը որևէ պաշտոնի չի հավակնում, սակայն պատրաստ է դատարանում պաշտպանել իր շահերը, ինչի համար էլ իրեն հարկավոր է երկիր մուտք գործել:

Հիշեցնենք, որ Սաակաշվիլիին Ուկրաինայի քաղաքացիությունից զրկել էին 2017թ. ամռանը՝ նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի հրամանով: Սաակաշվիլին, նույն թվականի աշնանը հատելով սահմանը, մեղավոր էր ճանաչպել ապօրինի գործողությունների համար և արտաքսվել Լեհաստան:

http://yerkirmedia.am

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Կոտրել են Երեւանի նորաբաց այգու արձանը

Տիգրան Մազմանյանը ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ կոտրել են Երեւանի նորաբաց այգու ամենագեղեցիկ արձանը: Մեկնաբանություններում օգտատերերը նշում են, որ արձանը կարող էր կոտրվել միայն մարդկային հատուկ ներգործության արդյունքում, […]
Facebook
Instagram
Telegram