Երևան-Սևան ավտոճանապարհին ավտոմեքենա է կողաշրջվել

MasterNews

Մայիսի 28-ին, ժամը 20:25-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 19-րդ կմ-ին՝ «Պիկնիկ» մոթելի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան կողաշրջվել է, ինչի հետևանքով վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 19-րդ կմ-ին «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ա.Ղ., ծնված 1993 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ծառին և կողաշրջվել: Պատահարի հետևանքով վարորդը տեղում մահացել է:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը ավտոմեքենան ուղղվել է տեղի ուժերով, իսկ վարորդի դին դուրս բերվել:

Փրկարարները սահմանազատել են տարածքը:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

ՃՏՊ Զովունի-Քանաքեռավան ավտոճանապարհին. տուժածներ չկան

Մայիսի 29-ին, ժամը 03:14-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Զովունի-Քանաքեռավան ավտոճանապարհին՝ Քանաքեռավանի սկզբնամասում, տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել է 2 ավտոմեքենա, տուժածներ չկան. անհրաժեշտ է […]
Share
Instagram
Telegram