«Պարկեր» քառյակը Երևանում է՝ մասնակցելու միջազգային երաժշտական փառատոնին

MasterNews

Գրեմմիի մրցանակակիր «Պարկեր» քառյակը երևանյան համերգին կատարելու է Մոցարտի, Յանաչեկի ևԴվորժակի հանրահայտ ստեղծագործությունները:

«Երևանյան հեռանկարներ» 20-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում  խմբի համերգային երեկոն անցկացվելու է մայիսի 28-ին Արամ Խաչատրյան համերգասրահում:

Քառյակի անդամներն արդեն Հայաստանում են և հասցրել են շրջել մեր երկրի տեսարժան վայրերով, ծանոթացել են հայկական խոհանոցին: Այս մասին մայիսի 27-ին լրագրողերի հետ զրույցում հայտնեց «Պարկեր» քառյակի ջութակահար Ջեսիկա Բոդները:

«ԱՄՆ-ում շատ են հայերը. միշտ ցանկություն եմ ունեցել լինել նրանց երկրում: Վերջապես այդ հնարավորությունն ընձեռվեց: Ծանոթացել ենք Հայաստանի հնագույն ժառանգությանն ու անչափ տպավորված ենք: Ընդգծեմ, որ մեզ շատ ջերմ են ընդունել ամենուր»,- նշեց երաժիշտը:

Խմբի անդամները նշեցին, որ հայ կոմպոզիտորներից ծանոթ են Տիգրան Մանսուրյանի գործերին:

«Պարկեր» քառյակը հիմնադրվել է 2002 թվականին: Խմբին հաջողվել է դառնալ իր սերնդի ամենանշանավոր անսամբլներից մեկը: Քառյակի 2018-2019 թվականների շրջագայությունների ընթացքում խումբը երաժշտասերներին է  ներկայացնելու մի շարք համերգներ ԱՄՆ-ում և Եվրոպայում՝ ամենահեղինակավոր համերգասրահներում:

Քառյակը վերջերս համագործակցում է հայտնի ալտահար Քիմ Քաշքաշյանի հետ, ում հետ էլ այս համերգաշրջանի ընթացքում մի քանի ձայնագրություն կթողարկի։ Նրանք նաև հանդիսանում են հայազգի երաժշտի «Երաժշտությունը սննդի համար» նախագծի խոշոր աջակիցը՝ ԱՄՆ-ում, հանդես գալով մի շարք համերգներով՝ ի նպաստ սննդի կարիք ունեցող անապահով մարդկանց։

http://yerkirmedia.am

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

«Ադեկվադները» կուսակցություն են ստեղծում

«Ադեկվադ» նախաձեռնող խումբը հայտարարություն է տարածել կուսակցություն ստեղծելու մասին։ «Հայաստանի Հանրապետությունը կանգնած է լրջագույն գոյաբանական արտաքին ու ներքին, տնտեսական, քաղաքական, ռազմական, սոցիալական, իրավական, քաղաքակրթական մարտահրավերների և […]
Share
Instagram
Telegram