ՈՒԵՖԱ-ն արգելել է «Արսենալ»-ին Բաքվում ակցիաներ իրականացնել

MasterNews

ՈՒԵՖԱ-ն «Արսենալ»-ին  արգելել է Բաքվում կայանալիք Եվրոպայի լիգայի եզրափակիչ հանդիպման շրջանակներում որևէ ակցիա իրականացնել՝ հաջակցություն Հենրիխ Մխիթարյանի, այս մասին հայտնում է Daily Mail-ը:

Նշվում է, որ թիմի ներսում քննարկվել է,  թե ինչպես կարելի է աջակցություն ցույց տալ հայ կիսապաշտպանին, ով չի կարողացել թիմի հետ Ադրբեջանի մայրաքաղաք մեկնել ՝ ելնելով անվտանգության նկատառումներից: «Արսենալ»-ի ֆուտբոլիստները դիտարկել են նախավարժանքի ընթացքում Մխիթարյանի անվամբ մարզաշապիկներ կրելու տարբերակը:

Հաղորդվում է, որ ՈՒԵՖԱ-ի կողմից խստիվ արգելվել է նման քայլի գնալ, քանի որ ՈՒԵՖԱ-ի կանոնադրության համաձայն՝ հանդիպումից առաջ պլանավորվող բոլոր ակցիաները պետք է քննարկվեն եվրոպական ֆուտբոլը կառավարող մարմնի հետ:

Պարբերականը  հավելում է, որ «Արսենալ»-ը նույնպես զգուշավորություն է ցուցաբերում Հենրիխ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ հայտարարություններում: Նշվում է, որ «Արսենալ»-ը չի ցանկանում լարվածություն հրահրել, ուստի Եվրոպայի լիգայի եզրափակիչ «Չելսի»-«Արսենալ» խաղը կանցնի առանց ակցիաների:

http://yerkirmedia.am

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Բացահայտվել է Լեփսիուս փողոցում տեղի ունեցած սպանության, սպանության փորձի դեպքը. կալանավորվել է մեկ անձ

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով կատարված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել են 23-ամյա երիտասարդի սպանության, ինչպես նաև 26-ամյա […]
Share
Instagram
Telegram