Լոս Անջելեսի կազմակերպություններից մեկը ՀՀ-ում պոլիկլինիկաների տիպային աշխատանքի ներդրում կկատարի. Աննա Հակոբյան

MasterNews

Անչափ տպավորված ենք այն բարձր մակարդակի եւ ջերմ ընդունելության համար, որին մենք արժանացանք ԱՄՆ-ում: Դա նկատելի էր բոլոր օղակներում՝ Կոնգրեսում, Լոս Անջելեսի քաղաքապետարանում, Կարնեգիում:

Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Իմ քայլը» եւ «Ժպիտների քաղաք» հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ եւ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը:

Ներկայացնելով ապրիլի սկզբին ԱՄՆ կատարված երկշաբաթյա այցի արդյունքները՝ Հակոբյանը նախ ընդգծեց տեղի հայ համայնքի ջերմ ընդունելությունը. «Ընդունելություն եղավ Լոս Անջելեսի քաղաքապետի եւ տեղի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից, լայն կազմով ընդունելություն էր կազմակերպվել: Իհարկե, վերադառնալով այնտեղից, ես բոլորի հետ կապ եմ հաստատել, շնորհակալական նամակներ եմ ուղարկել, սակայն առիթից օգտվելով՝ ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր ամերիկացի գործընկերներին, հյուրընկալող կողմին եւ մեր հայ ազգի բարեկամներին, ովքեր մեզ շատ ջերմ եւ բարձր մակարդակի ընդունելության արժանացրեցին»,-ասաց Հակոբյանը:

Հակոբյանը հայտնեց, որ Լոս Անջելեսում գործող կազմակերպություններից մեկն առաջարկել է պոլիկլինիկաների տիպային աշխատանքի ներդրում կատարել եւ ինչպես սովորաբար անում են՝ կազմակերպությանը կապել են առողջապահության նախարարության հետ. «Որքան ես եմ տեղյակ՝ առաջարկը շատ ողջունվել է Հայաստանում եւ աշխատանքներն ընթացքի մեջ են: 1 միլիոն դրամ նախապես ներդրում կանեն, եւ այդ ծառայություններից առավել շատ կօգտվեն հատկապես սոցիալապես անապահով շերտերը»:

http://armtimes.com

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Ճանապարհը միմյանց չզիջելը վերածվել է դանակահարության

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ Արմավիր քաղաքում կատարված դանակահարության բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: 2019թ. մայիսի 22-ին Արմավիր ԲԿ-ից ահազանգ է […]
Share
Instagram
Telegram