Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը 5 մեդալ է նվաճել Սանկտ Պետերբուրգում

MasterNews

Մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամ Արթուր Դավթյանը 5 մեդալ է նվաճել Սանկտ Պետերբուգի միջազգային մրցաշարում:

«Ալեքսանդր Դիտյատինի գավաթ»-ի խաղարկությունում Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել բազմամարտում, ինչպես նաև հենացատկերի և նժույգթափերի վարժությունում: Հայ մարմնամարզիկը արծաթե մեդալակիր է դարձել օղակների և ազատ վարժությունում:

Նախօրեին հավաքականի անդամ Արթուր Դավթյանը և Գագիկ Խաչիկյանը «Ալեքսանդր Դիտյատինի գավաթ»-ի խաղարկությունում թիմային հաշվարկում գրավել են առաջին տեղը:

http://yerkirmedia.am

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Ազատության հրապարակում հնչեցված սպառնալիքների փաստով ոստիկանությունը ստուգում է իրականացնում

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ երեկ Ազատության հրապարակում տեղի ունեցած հավաքի ժամանակ մասնակիցների կողմից հնչեցվել են սպառնալիքներ պարունակող արտահայտություններ։ Կատարված արարքում հանցագործության հատկանիշներ պարզելու ուղղությամբ […]
Share
Instagram
Telegram