Սարգսյանն այցելել է Քոչարյանին՝ նրան տեսակցելու․ Փաստինֆո

MasterNews

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը այցելել է  ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: ‹‹Փաստինֆո››-ի թղթակցի հետ զրույցում ասաց Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:

‹‹ՀՀ երկրորդ նախագահը շուրջ 6 ամիս անցկացրել է անազատության մեջ և դրանից հետո Սերժ Սարգսյանը եկել է նրան տեսակցելու››,-ասաց գրասենյակի ղեկավարը:

Նա նշեց, որ հանդիպումը եղել է անձնական: Հարցին հետագայում հնարավո՞ր է քաղաքական համագործակցություն լինի  Սարգսյանի և Քոչարյանի միջև, Սողոմոնյանը պատասխանեց, որ ինքը չի կարծում՝ նման քննարկում է եղել:

Սողոմոնյանն ասաց՝ ապագայում Քոչարյանը կներկայացնի իր ծրագրերն ու տեսակետները, սակայն չի կարող ասել թե երբ:

Հեղինակ` Սոնա Գեւորգյան

http://pastinfo.am

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Տեղումները կշարունակվեն

Հանրապետության տարածքում մայիսի 26-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, 24-26-ը առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ […]
Share
Instagram
Telegram