ՀՀ ԱԱԾ տնօրենն ընդունել է վրաց գործընկերոջը

MasterNews

Մայիսի 24-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը Երևանում հանդիպել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության ղեկավար Վախթանգ Գոմելաուրի հետ: ՀՀ ԱԱԾ տնօրենը և Վախթանգ Գոմելաուրին քննարկել են երկու երկրների անվտանգության ծառայությունների փոխգործակցության հեռանկարները, տարածաշրջանային ներկա զարգացումները, ինչպես նաև՝ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր:
Կողմերն անդրադարձել են նաև երկու պետությունների անվտանգության ծառայությունների միջև համագործակցության զարգացման, տեղեկատվության և փորձի փոխանակման վերաբերյալ հարցերին:
Ա. Վանեցյանը և Վ. Գոմելաուրին գործընկերային ջերմ և բարեկամական մթնոլորտում կայացած հանդիպման ընթացքում ընդգծել են հարաբերությունների կայուն զարգացման ու խորացման կարևորությունը:

 

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Աշխարհի գեղեցկուհի մարմնամարզիկները Top-15 (ֆոտո)

Լյաիսան ՈՒտյաշևա -Ռուսաստան    Ալինա Կաբաևա -Ռուսաստան   Ալեկսանդրա Սոլդատովա -Ռուսաստան   Ելիզավետա Նազարենկովա -Ուզբեկստան   Էլեոնորա Ռոմանովա -Ուկրաինա  Վասիլիկի Միլոուսի -Հունաստան   Գաբրիել Դուգլաս […]
Share
Instagram
Telegram