ժամը 11:00-ի դրությամբ ոստիկանության պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել 30 տրանսպորտային միջոց

MasterNews

 

Մայիսի 24-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, ճանապարհային ոստիկանության կարգախմբերը հանրապետության ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխել 30 տրանսպորտային միջոց: 24 մեքենա վարել են անչափահասներ, իսկ 6-ը՝ տարբեր իրավախախտումների՝ մեքենայի պատուհանից կախվելու, համապատասխան փաստաթղթեր չունենալու և այլ խախտումների համար:

Հիշեցնենք, որ «Վերջին զանգի» միջոցառումների հետ կապված՝ ճանապարհային ոստիկանությունն այսօր ուժեղացված ծառայություն է իրականացնում հանրապետության ողջ տարածքում:

«Եվս մեկ անգամ կոչ ենք անում չխախտել օրենքը: Ոստիկանությունը հետևողական է»,- ասված է հաղորդագրության մեջ:

http://yerkirmedia.am

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը հրաժարական է տվել

 Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը մայիսի 24-ին հրաժարականի դիմում է գրել։ Գագիկ Հարությունյանը ԲԴԽ նախագահ էր ընտրվել 2018 թվականի մարտի 5-ին։ Կիսվել
Share
Instagram
Telegram