Թերեզա Մեյը հայտարարեց Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնից հրաժարականի մասին

MasterNews

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, որ որոշում է կայացրել հրաժարական տալ երկրի վարչապետի և իշխող Պահպանողական կուսակցության նախագահի պաշտոններից: Այս մասին նա հայտարարեց այսօր, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Նա նշել է, որ հրաժարական կտա հունիսի 7-ին:

Նշվում է, որ Մեյը ստիպված է եղել նման հայտարարությամբ հանդես գալ կուսակիցների, այդ թվում՝ նախարարների կաբինետի անդամների դրդմամբ, ովքեր դժգոհ են եղել Բրեքզիտի հարցով ԵՄ հետ համաձայնագրի թարմացմամբ:

հունիսի 7-ից կուսակցության ղեկավարի պաշտոնից հեռանալը Մեյին թույլ կտա վարչապետի պաշտոնում ընդունել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, ով հունիսի սկզբին պետական այցով ժամանելու է Մեծ Բրիտանիա:

Մեծ Բրիտանիայի նոր ղեկավարի ընտրության գործընթացը կմեկնարկի հունիսի 7-ին, այդ պաշտոնին հավակնող հիմնական թեկնածուն Բորիս Ջոնսոնն է՝ ԱԳ նախկին նախարարը:

http://armtimes.com

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

ԱԱԾ տնօրենի տեղակալ Արզուման Հարությունյանն ազատվել է աշխատանքից

ՀՀ վարչապետի առաջարկությամբ եւ նախագահի հրամանագրով աշխատանքից ազատվել է ԱԱԾ տնօրենի տեղակալ Արզուման Հարությունյանը: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես […]
Share
Instagram
Telegram