Գյումրու շուկայում ՊՆ նշագրումով օճառ է վաճառվում. խնդրով զբաղվում է Ռազմական ոստիկանությունը

MasterNews

Գյումրու Շահումյան փողոցի շուկայի տարածքում, որտեղ հիմնականում փողոցային բաց առեւտուր է կազմակերպված, ՊՆ նշագրումով, կարմրավուն երանգով օճառ է վաճառվում: 1 օճառի արժեքը 100 դրամ է: Դրանք անարգել կարող է գնել ցանկացած մարդ: Այսինքն, զինվորական սննդի նման ոչ թե տնից-տուն է տարվում, որ վաճառվի, այլ հենց փողոցում, ազատ եւ անվախ իրացվում է բանակի համար նախատեսված ապրանքը:

Լուսանկարն՝ Անահիտ Սիմոնյանի ֆեյսբուքի էջիԱրդյո՞ք վաճառվողը ՊՆ-ին պատկանող ապրանք է, այսինքն, զորամասից է ձեռք բերվել, ՀԺ-ի հարցին, ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը պատասխանեց. «Ռազմական ոստիկանությունը զբաղվում է այս հարցով: Կարծում եմ, որ առաջիկա օրերին կունենանք պատասխան: Հնարավոր է, որ ձեռք է բերվել արտադրող ընկերությունից, մենք նման դեպքեր էլի ենք ունեցել, որ ոչ թե ՊՆ-ից կամ զորամասերից են այդ ապրանքները հայտնվել շուկայում, այլ արտադրողից են անմիջապես վերցվել: Սպասենք ոստիկանության պատասխանին»:

http://armtimes.com

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

ԲԴԽ նախագահի պարտականությունները կատարելու է Գևորգ Դանիելյանը

  Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պարտականությունների կատարումը վերապահված է տարիքով ավագ անդամին՝ Գևորգ Դանիելյանին։ Այս մասին հայտնում են Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից: ԲԴԽ […]
Share
Instagram
Telegram