ԱԱԾ տնօրենի տեղակալ Արզուման Հարությունյանն ազատվել է աշխատանքից

MasterNews

ՀՀ վարչապետի առաջարկությամբ եւ նախագահի հրամանագրով աշխատանքից ազատվել է ԱԱԾ տնօրենի տեղակալ Արզուման Հարությունյանը:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 4-րդ մասի և «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.
Արզուման Հարությունյանին ազատել Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից»,- նշված է հրամանագրում:

Նշենք, որ Արզուման Հարությունյանը ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանի եղբայրն է, որն այսօր նույնպես հրաժարական տվեց:

http://armtimes.com

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

ՀՀ ԱԱԾ տնօրենն ընդունել է վրաց գործընկերոջը

Մայիսի 24-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը Երևանում հանդիպել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության ղեկավար Վախթանգ Գոմելաուրի հետ: ՀՀ ԱԱԾ տնօրենը և Վախթանգ […]
Share
Instagram
Telegram