ՃՏՊ Սևան-Գավառ ավտոճանապարհին. կա տուժած

MasterNews

Մայիսի 23-ին, ժամը 13։42-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Սևան-Գավառ ավտոճանապարհին՝ Գեղարքունիքի մարզի Չկալովկա համայնքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Սևան-Գավառ ավտոճանապարհի 8-րդ կմ-ի հատվածում բախվել են «ՎԱԶ-2112» (վարորդ՝ Ս.Ղ., ծնված 1994 թ.) և «ԳԱԶ-53» (վարորդ՝ Հ.Հ.) մակնիշների ավտոմեքենաները։

Փրկարարները «ՎԱԶ-2112» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Տուժածը հոսպիտալացվել է Սևանի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը հրաժարական է տվել

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը հրաժարական տվեց: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԵՊՀ խոսնակ Գևորգ Էմին-Տերյանը:   http://yerkirmedia.am Կիսվել
Share
Instagram
Telegram