ՀՀ բնապահպանության փոխնախարար Այսեր Ղազարյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

MasterNews

ՀՀ բնապահպանության փոխնախարար Այսեր Ղազարյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել` պատճառաբանելով, որ բնապահպանության ոլորտում ընթացող գործընթացները չեն համապատասխանում իր սկզբունքներին և գործելակերպին: Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում:

«Մեծարգո պարոն վարչապետ, նկատի ունենալով այն, որ բնապահպանության ոլորտում ընթացող գործընթացները, այդ թվում իրականացվող և իրականացվելիք գործողություններն ու միջոցառումները չեն համապատասխանում իմ սկզբունքներին և գործելակերպին, այդ պարագայում ինձ վերապահված լիազորությունների արդյունավետ իրականացման ապահովումը դառնում է թերի կամ անհնար, հետևաբար գտնում եմ, որ բնապահպանության նախարարությունում իմ հետագա աշխատանքը նպատակահարմար չէ, ուստի խնդրում եմ ինձ ազատել զբաղեցրած պաշտոնից»,- գրել է նա:

http://armtimes.com

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Եվրոպական խաղերին Հայաստանը կներկայացնի 9 բռնցքամարտիկ

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը Եվրոպական երկրորդ խաղերին կմասնակցի 9 մարզիկով: Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ռուդիկ Մկրտչյանն արդեն որոշել է հավաքականի կազմը: Մինսկ կմեկնի 9 բռնցքամարտիկ` 8 տղա եւ […]
Share
Instagram
Telegram