Զինծառայողների վարձատրությունը հուլիսի 1-ից միջինը կբարձրանա 10%-ով

MasterNews

Զինծառայողների վարձատրությունը հուլիսի 1-ից միջինը բարձրանա 10%-ով: Որոշումը կայացվել է կառավարության նիստում:

«Համահավասարեցում է իրականացվում հավելումների մասով՝ բարձրագույն սպայական, կրտսեր ենթասպայական եւ շարքային կազմերի միջեւ: Այդպիսով՝ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը եւ պայմանագրային շարքայինը մոտավորապես ստանալու են հավասարաչափ հավելում»,- ասել է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

Նա հավելել է, որ կրտսեր ենթասպայական եւ շարքային կազմերի աշխատավարձերը կբարձրանա միջինը 18%-ով, իսկ այն զինծառայողները, որոնք իրենց ծառայությունն իրականացնում են առանձնահատուկ պայմաններում, կստանան ավելի բարձր հավելավճար:

http://yerkirmedia.am

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Ես Պուտինի հետ երկխոսություն չեմ վարի. Սալոմե Զուրաբիշվիլի

«Ես Պուտինի հետ երկխոսություն չեմ վարի, ես միայն կհիշեցնեմ, որ նա խախտել Է բոլոր պարտավորությունները»,- հայտարարել Է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Էստոնիայի Հանրային հեռարձակողին տված հարցազրույցում, տեղեկացնում է «Գրուզիա Online»-ը: […]
Share
Instagram
Telegram