Ես Պուտինի հետ երկխոսություն չեմ վարի. Սալոմե Զուրաբիշվիլի

MasterNews

«Ես Պուտինի հետ երկխոսություն չեմ վարի, ես միայն կհիշեցնեմ, որ նա խախտել Է բոլոր պարտավորությունները»,- հայտարարել Է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Էստոնիայի Հանրային հեռարձակողին տված հարցազրույցում, տեղեկացնում է «Գրուզիա Online»-ը:

«Դուք ինչ կասեիք պարոն Պուտինին» լրագրողի հարցին, Զուրաբիշվիլին ասել է, որ հետաքրքիրն այն է, թե ինչ կպատասխանի Պուտինը: «Ինչ կպատասխանի ինձ պարոն Պուտինը, դա է հետաքրքիր: Նա պետք է անի առաջին քայլը: Այսօր Ռուսաստանի հետ հարաբերություններում եվրոպական բոլոր գործընկերների խնդիրն այն է, որ Ռուսաստանն իրեն ճիշտ չի պահում միջազգային հանրակցության հետ եւ ոչ-ոքի չի հարգում: Դա վերաբերում է ոչ միայն Վրաստանին, այլ նրա ընդհանուր գործելակերպին: Այնպես որ, ինչ կարգի երկխոսություն կարող է լինել նման պայմաններում: Ես Պուտինի հետ երկխոսություն չեմ ունենա, ես միայն նրան կհիշեցնեմ, որ նա խախտել է բոլոր պարտավորությունները»,- հավելել է Սալոմե Զուրաբիշվիլին:

http://yerkirmedia.am

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

ՃՏՊ Սևան-Գավառ ավտոճանապարհին. կա տուժած

Մայիսի 23-ին, ժամը 13։42-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Սևան-Գավառ ավտոճանապարհին՝ Գեղարքունիքի մարզի Չկալովկա համայնքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է […]
Share
Instagram
Telegram