Թատերականի ուսանողները բոյկոտում են ռեկտորի ընտրությունը

MasterNews

Թատերականի ուսանողները բողոքի ակցիա են իրականացնում՝ բոյկոտելով ռեկտորի ընտրությունները:

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Երևանի Թատերական ինստիտուտում տեղի ունեցած խորհրդի նիստում ձայների՝ 1 անվավեր, 14 կողմ, 9 դեմ համամասնությամբ ռեկտոր ընտրվեց Լիլիթ Արզումանյանը: Այդ փաստն ավելի վրդովվեցրեց ուսանողներին:

Նշենք, որ ուսանողները պահանջում էին այլընտրանքային թեկնածու Արամ Սուքիասյանի թեկնածության հարցը:

«Մենք ուզում ենք, որ լինի այլընտրանք: Մեր կարծիքը ոչ ոք հաշվի չի առնում. մինչև վերջ գնալու ենք՝ նստելու ենք դռների առջև, ոչ մեկի չենք թողելու դուրս գա, մինչև մեզ հետ երկխոսության չգնանք»,- հայտարարեցին ուսանողները:

Բողոքի ցույցը շարունակվում է: Ուսանողները պահաջում են ԿԳ նախարարին:

http://mamul.am

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Իտալիայում տուրիստական ավտոբուս է վթարվել. տուժածների մեջ կան ՀՀ քաղաքացիներ

Իտալիայի Սիենա-Ֆլորենցիա ավտոմայրուղում մայիսի 22-ին տուրիստական ավտոբուսի վթարի հետևանքով վիրավորների թվում կան նաև Հայաստանի քաղաքացիներ։ Այս մասին հայտնում է Իտալիայում Հայաստանի դեսպանությունը: Դեսպանությունն անմիջական կապի մեջ է Սիենայի պրեֆեկտուրայի և պատկան […]
Share
Instagram
Telegram