Ավտոմեքենան ընկել է Հրազդան գետը. կան մեկ զոհ և մեկ տուժած

MasterNews

Մայիսի 21-ին, ժամը 23:55-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշենի կամրջի տակ՝ Հրազդանի կիրճում, ավտոմեքենայի հարվածի ձայն և օգնության կանչեր են լսվում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա.Վ., ծնված 1989 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, ընկել Հրազդան գետը և գլխիվայր շրջվել:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, Ա.Վ.-ն և ուղևոր Լ.Ֆ.-ն ավտոմեքենայից դուրս են բերվել տեղի ուժերով և տեղափոխվել ավտոմեքենայի վրա։

Փրկարարները գետում գտնվող ավտոմեքենայի վրայից դուրս են բերել անգիտակից վիճակում գտնվող Ա.Վ.-ին և Լ.Ֆ.-ին, մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, տուժածները հոսպիտալացվել են «Արմենիա» ՀԲԿ:

«Արմենիա» ՀԲԿ-ից տեղեկություն է հաղորդվել, որ Ա.Վ.-ն հոպիտալացվել է մահացած, իսկ Լ.Ֆ.-ն հրաժարվել է բուժօգնությունից:

Ժամը 01:14-ին տեղեկություն է հաղորդվել, որ ավտոմեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ գետից դուրս են բերել ավտոմեքենան:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Ներկայանալով որպես սոցիալական ծառայության աշխատակից՝ մուտք է գործել բնակարաններ և գումարներ հափշտակել

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում ավարտվել է ավազակային հարձակման դեպքի և բնակարանային գողությունների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ձեռք […]
Share
Instagram
Telegram