22.10.2021

MasterNews

Օրվա գլխավոր լուրերը մեկ տեղում

Տեղի կունենա ԱԺ արտահերթ նիստ. քննարկվելու է դատաիրավական համակարգի շուրջ ստեղծված իրավիճակը

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը նախաձռնել է ԱԺ արտահերթ նիստ, որի ընթացքում քննարկվելու է դատաիրավական համակարգի շուրջ ստեղծված իրավիճակը:

«Նախաձեռնությանը միացել են նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցության 18 պատգամավորը։ Համաձայն «Իմ քայլը» խմբակցության հետ ձեռքբերված նախնական համաձայնության՝ նիստը տեղի կունենա վաղը՝ մայիսի 22-ին, ժամը 11։00-ին», — իր ֆեյսբության էջում գրել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դատաիրավական համակարգի վերաբերյալ իր ելույթում հայտարարել է, որ եկել է դատական համակարգում վիրահատական միջամտություններ իրականացնելու ժամանակը:

http://armtimes.com

error

Կիսվեք լուրերով