Վարդան Ղուկասյանի եղբորորդու և նրա խցակցի միջև վիճաբանություն է տեղի ունեցել ՔԿՀ-ում

MasterNews

ՀՀ Շիրակի մարզի «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում մայիսի 19-ին դատապարտյալների միջև միջադեպ է տեղի ունեցել: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը:

Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորորդուն՝ Վահե Ղուկասյանին, ով ոմն Արտյոմ Կարապետյանի սպանության համար 17 տարվա ազատազրկման է դատապարտվել, «Արթիկ» ՔԿՀ-ում փորձել են դանակահարել:

«Խցում վիճաբանություն է տեղի ունեցել, ինչից հետո երկու դատապարտյալ միմյանց մարմնական վնասվածքներ են պատճառել։ Նրանց տեղում ցուցաբերվել է առաջին բուժօգնություն և հիվանդանոց տեղափոխելու կարիք չի եղել»,- նշեց Նավիկյանը:

Նրա խոսքով՝ այս պահին քննություն է ընթանում և փաստի առթիվ Արթիկի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2014 թվականի հուլիսի 22-ին Արտյոմ Կարապետյանի(Շեկո մականվամբսպանության մեջ մեղադրվող՝ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանիեղբորորդուն՝ Վահե Ղուկասյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ինև 6-րդ կետերով (սպանության փորձ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով), 104 հոդվածի 1-ինմասով (սպանությունև 235 հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով հրազենբացի ողորկափող հրազենից ևդրա փամփուշտներիցռազմամթերքակոսափող հրազենի փամփուշտներպայթուցիկ նյութեր կամ պայթուցիկսարքեր ձեռք բերելըիրացնելըպահելըփոխադրելը կամ կրելըև դատապարտել 17 տարվաազատազրկման։

http://yerkirmedia.am

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Ավտոմեքենան ընկել է Հրազդան գետը. կան մեկ զոհ և մեկ տուժած

Մայիսի 21-ին, ժամը 23:55-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշենի կամրջի տակ՝ Հրազդանի կիրճում, ավտոմեքենայի հարվածի ձայն և օգնության կանչեր են լսվում: […]
Share
Instagram
Telegram