Պորոշենկոյին կասկածում են պետական դավաճանության համար. նրա դեմ վարույթ է սկսվել

MasterNews

Ուկրաինայի Հետաքննությունների պետական բյուրոն (ՀՊԲ) վարույթ է սկսել Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի հնարավոր պետական դավաճանության փաստով: Այդ մասին հայտնել է ՀՊԲ տնօրենի առաջին տեղակալ Օլգա Վարչենկոն:

Խոսքը 2018-ի նոյեմբերի 25-ի իրադարձությունների մասին է, երբ ուկրաինական ՌԾՈւ նավերը Սև ծովից անցան Ազովի ծով Կերչի նեղուցի շրջանում:

Հայցը ներկայացրել է Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Անդրեյ Պորտնովը: Ըստ նրա, Պորոշենկոն, լինելով պետության նախագահը, պետական դավաճանություն է գործել, երբ փորձել է երկրում ռազմական դրություն հայտարարել, որի համար զոհաբերել է ուկրաինացի նավաստիներին և ուղարկել նրանց Կերչի նեղուց, գրում է Պանարմենիանը:

Անդրեյ Պորտնովը վերջերս է Կիև վերադարձել: 2014-ին Յանուկովիչի նախկին խորհրդականի դեմ քրգործ էր հարուցվել՝ այն մասով, որ վերջինս 2010-ին ապօրինի է գլխավորել Կիևի Շևչենկոյի անվան ազգային համալսարանի սահմանադրական իրավունքի ամբիոնը: Այն ժամանակ նա հեռացավ Կիևից և ապրում էր Մոսկվայում և Վիեննայում: 2019-ի մարտին Ուկրաինայի Ազգային հակակոռուպցիոն բյուրոն հայտարարեց, որ դադարեցնում է Պորտնովի դեմ քրգործը:

http://armtimes.com

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Վարդան Ղուկասյանի եղբորորդու և նրա խցակցի միջև վիճաբանություն է տեղի ունեցել ՔԿՀ-ում

ՀՀ Շիրակի մարզի «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում մայիսի 19-ին դատապարտյալների միջև միջադեպ է տեղի ունեցել: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը: Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորորդուն՝ Վահե […]
Share
Instagram
Telegram