Հայաստան-Լիխտենշտեյն ֆուտբոլային հանդիպման տոմսերը՝ 1000-6000 դրամ

MasterNews

Արդեն վաճառքում են Եվրո 2020-ի ընտրական փուլի Հայաստա-Լիխտենշտեյն հանդիպման տոմսերը: Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: Ամենաէժան տոմսերը 1000, ամենաթանկերը՝ 6000 դրամ են: Ըստ ՀՖՖ տոմսային նոր քաղաքականության՝ մարզադաշտի տոմսերի ընդհանուր քանակի 50%-ից ավելին (հյուսիսային եւ հարավային տրիբունաներ) կարելի է ձեռք բերել 1000 դրամով:

Ըստ մարզադաշտի տարբեր տրիբունաների՝ սահմնավել են հետեւյալ գները.

Հյուսիսային եւ հարավային տրիբունաներ՝ 1000 դրամ

Արեւելյան տրիբունա՝ 2000-4000 դրամ

Արեւմտյան տրիբունա 5000-6000 դրամ

Տոմսերը կարելի է ձեռք բերել Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մուտքերի մոտ գտնվող տոմսարկղերից: Լրացուցիչ տեղեկությունների համար կարելի է զանգահարել 55 53 52, 55 53 51, 55 29 24 հեռախոսահամարներով:

Հայաստան-Լիխտենշտեյն խաղը կայանալու է հունիսի 8-ին «Հանրապետականում»: Սկսվելու է ժամը 20:00-ին:

http://armtimes.com

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Google-ը ներկայացրել է նոր խելացի ակնոց (ֆոտո)

Google-ը ընկերությունը ներկայացրել է նոր խելացի ակնոց։ Նոր ակնոցը հագեցած է Qualcomm Snapdragon XR1 պռոցեսորով , 8 մգպ տեսախցիկով և նոր սերնդի Bluetooth , Wi […]
Share
Instagram
Telegram