ԵԽԽՎ-ն Հայաստանին կոչ է արել զերծ մնալ քայլերից, որոնք կարող են ընկալվել որպես ճնշում դատական համակարգի վրա

MasterNews

Քաղաքական դերակատարները պետք է զերծ մնան այնպիսի գործողություններից և հայտարարություններից, որոնք կարող են ընկալվել որպես ճնշում դատական համակարգի վրա: Այս մասին հայտարարել են ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողներ Յուլյա Լովոչկինան և Անդրեյ Շիրցելին՝ ի պատասխան Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ դատարանները շրջափակելու կոչի:

ԵԽԽՎ հաղորդագրության մեջ նշվում է, որ այդ կոչը հաջորդել է Ռոբերտ Քոչարյանին նախնական կալանքից ազատելու վերաբերյալ դատարանի որոշմանը:

«Չվիճարկելով այդ որոշման արժանիքները՝ մենք ցանկանում ենք ընդգծել, որ դատական համակարգի անկախությունը օրենքի գերակայության անհրաժեշտ նախապայման է, և որ օրենքի գերակայությունը, հետևաբար, ավելի լավ է ծառայում քաղաքական դերակատարների միջամտության բացակայության պայմաններում: Գոյություն ունեն հստակ իրավական գործընթացներ, ինչպիսիք են բողոքները բարձրագույն ատյաններ, վիճարկելու համար դատարանի այն որոշումները, որոնք հարցեր են առաջացնում:

Օրենքի գերակայության նկատմամբ հարգանքը պահանջում է հարգանք այն գործընթացների հանդեպ, որոնք գոյություն՝ ունեն պաշտպանելու բոլոր քաղաքացիներին՝ անկախ այն հանգամանքից, թե ովքեր են նրանք: Այնուամենայնիվ, մենք հասկանում ենք, որ հանրության արձագանքը այս դատական որոշման նկատմամբ ևս մեկ անգամ ընդգծում է դատական հակամարգի հանդեպ դեռևս ցածր հանրային վստահությունը: Դատական բարեփոխումները մնում են առաջնահերթություն, և մենք ողջունում ենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է դատական համակարգում հեռուն գնացող բարեփոխումներ անելու մեծ ցանկությունը, մասնավորապես կոռուպցիայի դեմ պայքարի մասով»,- ասել են համազեկուցողները:

http://yerkirmedia.am

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Լեւոն Երանոսյանի պաշտպանը միջնորդեց դատարան հրավիրել Նիկոլ Փաշինյանին, Վալերի Օսիպյանին եւ Հունան Պողոսյանին

ՀՀ նախկին փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանի պաշտպան Տիգրան Սաֆարյանը քիչ առաջ դատարանին միջնորդեց որպես վկա դատարան հրավիրել եւ հարցաքննել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ՀՀ նախկին փոխոստիկանապետ, […]
Share
Instagram
Telegram