Բողոքի ակցիա մաքսատան դիմաց. հայրենիք վերադարձած Ղուկասյանը չի կարողանում անձնական իրերը տուն հասցնել

MasterNews

Այս պահին Մովսես Խորենացի 3 հասցեում Մաքսային ծառայության դեմ բողոքի ակցիա է իրականացնում ազատ լրագրող Վահագն Ղուկասյանը։

Մի քանի օր առաջ ՀԺ-ն անդրադարձել էր Ղուկասյանի խնդրին: 16 տարի արտերկրում ապրած քաղաքացին ընդմիշտ վերադարձել է հայրենիք, սակայն չի կարողանում իր անձնական իրերն ու մեքենան տեղափոխել մաքսատնից: Մեքենայի բեռնախցիկը պլոմբվել է Նորագավիթում, որպեսզի հետո գույքագրեն, սակայն գործընթաները անհասկանալի պատճառներով ձգձգվում են:

«Հերիք չէ, որ իրենց սխալի պատճառով մեքենաս ու մեր ողջ գույքը՝ փոխնորդ շորերն ու նույնիսկ հիգիենայի պարագաները արգելանքի տակ են դրել եւ չգիտենք, թե երբ կարող են հանել, դեռ մի բան էլ արգելափակված յուրաքանչյուր օրվա համար ինձնից 1500 դրամ են պահանջում»,-ՀԺ-ի հետ զրույցում ասաց Ղուկասյանը:

Վահագն Ղուկասյանը նշում է, որ Հայաստանում կիրառվող կնիքը շատ անորակ է, կարճ ճանապարհ անցնելուց հետո կեսից ավելին պոկվել է եւ իր համար հավելյալ խնդիր առաջացրել: Մաքսատանը ասել են, որ հատուկ հանձնաժողով կգումարվի եւ եթե փորձաքննությամբ պարզվի, որ արտաքին միջամտությամբ է եղել, ապա վերջինս 200 հազար դրամ կտուգանվի:

«Իրենք անորակ թուղթ են կպցրել՝ մեղավորը ես եմ: Հույս ունեմ՝ կվերացնեն նախկինից մնացած այս արատավոր երեւույթը։ Եթե նախկինում նման բաների նպատակը իրենց ստեղծած կոռուպցիոն մեխանիզմներն են եղել, ապա այսօր ես ինձ իրավունք եմ վերապահում սա համարել դիտավորություն՝ խնդրի հետ առնչվող քաղաքացիների մոտ նոր իշխանությունների նկատմամբ դժգոհություններ սերմանելու միտում»,-մեր զրույցում ասաց Ղուկասյանը:

Ղուկասյանի պատրաստած պաստառը մաքսատան շենքի դիմաց

Ղուկասյանը հույս ունի, որ ՀՀ մաքսային ծառայությունում կգիտակցեն, որ խնդիրը ոչ միայն անհատապես իրեն է վերաբերում, այլ համընդհանուր է եւ հետագայում էլ ավելի օբյեկտիվ մոտեցում կցուցաբերեն՝ քաղաքացու համար հավելյալ խնդիրներ չստեղծելով:

http://armtimes.com

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Տեղի կունենա ԱԺ արտահերթ նիստ. քննարկվելու է դատաիրավական համակարգի շուրջ ստեղծված իրավիճակը

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը նախաձռնել է ԱԺ արտահերթ նիստ, որի ընթացքում քննարկվելու է դատաիրավական համակարգի շուրջ ստեղծված իրավիճակը: «Նախաձեռնությանը միացել են նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցության 18 […]
Share
Instagram
Telegram