ԱՄՆ-ը Huawei-ին թույլատրել է ժամանակավորապես վերսկսել իր գործունեությունը երկրում

MasterNews

ԱՄՆ-ի առեւտրի նախարարությունը Չինաստանի Huawei հեռահաղորդակցական ընկերությանը տվել է ժամանակավոր գլխավոր թույլատրագիր, որը վերականգնում է ցանցերի սպասարկում ապահովելու եւ ԱՄՆ-ում օգտագործվող իր շարժական սարքերի համար ծրագրային ապահովում տրամադրելու նրա իրավունքը:

Համապատասխան ծանուցագիրն ԱՄՆ-ի առեւտրի նախարարության Արդյունաբերության եւ անվտանգության բյուրոն զետեղել է Միացյալ Նահանգների կառավարության պաշտոնական փաստաթղթերի (Դաշնային գրանցամատյանի) կայքում:

«Սույն դրույթը ներկայացնում է 90-օրյա ժամանակավոր գլխավոր թույլատրագիր, որը մասնակիորեն վերականգնում Է թույլատրագրման ռեժիմը» Huawei-ի նկատմամբ, նշված է փաստաթղթում:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Բողոքի ակցիա մաքսատան դիմաց. հայրենիք վերադարձած Ղուկասյանը չի կարողանում անձնական իրերը տուն հասցնել

Այս պահին Մովսես Խորենացի 3 հասցեում Մաքսային ծառայության դեմ բողոքի ակցիա է իրականացնում ազատ լրագրող Վահագն Ղուկասյանը։ Մի քանի օր առաջ ՀԺ-ն անդրադարձել էր Ղուկասյանի […]
Share
Instagram
Telegram