22.10.2021

MasterNews

Օրվա գլխավոր լուրերը մեկ տեղում

Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնությունում երրորդն է թիմային հաշվարկում

Սամբոյի Հայաստանի հավաքականն Իսպանիայի Խիխոն քաղաքում ավարտված Եվրոպայի առաջնությունում ելույթն ավարտել է մեկ ոսկե, 4 արծաթե եւ 2 բրոնզե մեդալով: Այս մասին հայտնում են ՀԱՕԿ-ի մամուլի ծառայությունից:

Մարզական սամբոյի մրցաշարում Հայաստանի հավաքականը 1 ոսկե, 3 արծաթե ու 1 բրոնզե մեդալով երրորդ տեղն է գրավել թիմային պայքարում: Թիմային հաշվարկում հաղթել է Ռուսաստանի թիմը (5-2-2), իսկ վրացիները գրավել են երկրորդ տեղը (2-1-2):

Հիշեցնենք, որ մարզական սամբոյի մրցաշարում Տիգրան Կիրակոսյանը (52 կգ) հռչակվել էր Եվրոպայի չեմպիոն, Գրիգոր Մխիթարյանը (57 կգ), Մաքսիմ Մանուկյանը (62 կգ) եւ Վահագն Չալյանը (82 կգ) դարձել էին արծաթե մեդալակիր, իսկ Ռաֆիկ Մանուկյանը (68 կգ) արժանացել էր բրոնզե մեդալի:

Մարտական սամբոյի մրցաշարում Ջոն Բալայանը (52 կգ) նվաճել էր արծաթե մեդալ, իսկ Պողոս Բադալյանը (57 կգ)՝ բրոնզե:

Սամբոյի Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնությանը մասնակցեց 19 մարզիկով: Մեդալների համար պայքարեցին 29 երկրների մոտ 230 մարզիկներ:

http://armtimes.com

error

Կիսվեք լուրերով